Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայինում և սեր` ամեն ինչում

Ինտեգրում

Տնտեսական գլոբալացման գործընթացը նոր թափ է հավաքում: Խոշորագույն տնտեսությունների և ինտեգրացիոն միավորումների քաղաքականությունն ուղղված է այդ գործընթացների մեջ առավել մեծ թվով պետությունների ներգրավմանը: Ինչպե՞ս պետք է առանձին պետություններն ինտեգրացիոն տարածաշրջանային նախագծերի միջոցով ներգրավվեն աշխատանքի համաշխարհային բաժանմանը կամ փնտրեն սեփական նախագծերն իրագործելու ուղիները: Կարո՞ղ է ինտեգրումն արագացնել տնտեսական աճն ազգ-պետությունում, և ի՞նչ մարտահրավերներ են ծառացած պետության առջև այդ համատեքստում: Ո՞րն է Հայաստանի օրակարգը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համատեքստում:

 

Առևտրի խոչընդոտների վերացմամբ` դեպի միավորված պետությունների միասնական տնտեսական քաղաքականություններ, թե՞ միասնական քաղաքականությունների միջոցով` դեպի բարեկեցության ապահովում: Ինչպե՞ս պետք է ազգային ռազմավարություններն արտացոլվեն և ձևավորեն Եվրասիական տնտեսական միության միասնական օրակարգը:

Եվրասիական ինտեգրման մրցունակ տարածքի ձևավորման համար այսօր պետք է պատասխանել այս և բազմաթիվ այլ հարցերի:


Ծրագրի նպատակն է տնտեսական զարգացման պրիզմայով բացահայտել կառուցակարգային վերափոխման հավանական սցենարները եվրասիական տարածքում, և դրանց հիման վրա մշակել ռազմավարական որոշումների կայացման համար անհրաժեշտ առաջարկություններ:

 

Ծրագրի բուն հիմնադրույթը հետևյալն է. «Ինտեգրումը բարձրացնում է տնտեսական գործընթացների կանխատեսելիությունը, նվազեցնում է հակասությունների հնարավոր վտանգը և հանգեցնում է աճի ներուժի բազմապատկելի կուտակմանը»: