Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայինում և սեր` ամեն ինչում

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդաժողով Վաշինգտոնում

2015 թվականի մարտի 10-ին Վաշինգտոնի «Եվրոպական ինստիտուտ» հաստատության կողմից «Կոսմոս» ակումբում անցկացվեց «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստանի անդամակցությունը և հետագա քայլերը» խորագրով քննարկում, որի հիմնական բանախոսն էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան, ԱՄՆ-ում Ռուսաստանի և Ղրղզստանի դեսպանները, պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարությունից և առևտրի դեպարտամենտից, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ: Քննարկման առաջին կեսում ելույթներով հանդես եկան և ներկաների հարցերին պատասխանեցին Վարդան Արամյանը, Տատյանա Վալովայան, ինչպես նաև ԱՄՆ-ում ԵՄ պատվիրակության քաղաքականության, զարգացման և անվտանգության բաժնի ղեկավար Կլաուս Բոցետը

 

 

 


Tigrana-Sargsyan-speech.docx