Տարածաշրջանային անվտանգության վտանգներն ու մարտահրավերները Մերձավոր Արևելքում

2015 թվականի սեպտեմբերի 8-9-ին Անկարայում տեղի ունեցավ "Տարածաշրջանային անվտանգության վտանգներն ու մարտահրավերները Մերձավոր Արևելքում․ Արտաքին գործոններն ու ներքին տարաձայնությունները" խորագրով միջազգային գիտաժողով։

  

Միջոցառումը կազմակերպվել էր Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների թուրքական կենտրոնի (ORSAM), մոսկովյան PolitKontakt կենտրոնի և Անկարայի Տնտեսագիտության և տեխնոլոգիաների համալսարանի (TOBB-ETU) կողմից։ Գիտաժողովին ելույթ ունեցան շուրջ 20 հետազոտողներ և վերլուծաբաններ Ռուսաստանից, Թուրքիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրաքից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Ադրբեջանից, Մելդովայից և Հայաստանից։


Զեկույցով հանդես եկեվ նաև Հասարակության հետազոտությունների կենտրոն-հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Սարուխանյանը, ով խոսեց Մերձավոր Արևելքում ընթացող քաղաքական գործընթացների մասին, սակայն հիմնական ուշադրությունը դարձնելով դրանց՝ Իրաքի, Սիրիայի և Լիբանանի հայկական համայնքների ազդեցության վրա։ Նա ընդգծեց վերը նված համայնքների հատուկ դերը Հայկական աշխարհում արժեքների և գաղափարների ձևավորման գործում, ինչը տարածաշրջանի հայկական բնակչությանը որոշակիորեն դարձնում է հայկական Սփյուռքի մետրոպոլիաներ։


Չնայած գիտաժողովը նվիրված էր տարածաշրջանային անվտանգության լայն թեմաների՝ հիմնական ուշադրությունը ելույթներում և քննարկումներում դարձվեց "Իսլամական պետության" և Սիրիայի տարածքում ընթացող գործընթացների վրա։ Վերջիններս հատուկ կարևորություն են ստանում նաև Թուրքիայի ներքին կյանքում, որի բնորոշիչներից է ոչ միայն պետության և Քրդական աշխատավորական կուսակցության միջև ընթացքող հակամարտությունը, այլ աճող քաղաքական անկայունությունը և հնարավոր բախումը պետության և քրդական բնակչության միջև։


Գիտաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ հղումով։