Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով – 2015

Հունիսի 18-20 Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ թվով 19-րդ Պետերբուրգյան տնտեսական համաժողովը, որի այս տարվա թեման էր՝ «Վստահության ամրապնդումը փոփոխությունների շրջանում»։ Համաժողովին մասնակցեցին արտասահմանյան բիզնեսի առավել քան 800 ներկայացուցիչներ՝ ավելի քան 450 ընկերություններից, որոնց թվում PwC, Ernst&Young, McKinsey, Metro AG, Shell, TUI AG, Total, Boston Consulting Group, BP, Enel, Eni, Societe General, KinRoss ընկերությունները։ Մասնակիցներից էին նաև առաջատար տնտեսագետներ, դիվանագետներ, պետական և քաղաքական գործիչներ։

 

Ֆորումի աշխատանքներին մասնակցեց և ելույթ ունեցավ նաև Վաշինգտոնում ՀՀ Արտակարգ և լիոզար դեսպան, «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ պարոն Տիգրան Սարգսյանը։