Սևակ Սարուխանյան

Սևակ Սարուխանյանը Հասարակության Հետազոտությունների Հայկական Կենտրոնի գործադիր տնօրենն է 2015 թվականի հուլիսից։


Նախքան կենտրոնին միանալը նա եղել է Ջորջթաունի համալսարանի Եվրասիական, Ռուսական և Արևելա-Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հրավիրված գիտաշխատող (2014-2015), 2005-ից 2014-ը զբաղեցրել է "Նորավանք" գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը։


Սևակ Սարուխանյանը քաղաքական գիտությունների թեկնածու է (2006, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարան, ք.Մոսկվա) և մասնագիտացած է Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում քաղաքական, տնտեսական և անվտանգական գործընթացների մեջ, ինչպես նաև զբաղվում է Իրանի անվտանգության համակարգի և էներգետիկ քաղաքականության հարցերով։ 3 մենագրության և առավել քան 30 գիտական հոդվածների հեղինակ է։ Ազատ տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։