Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայինում և սեր` ամեն ինչում

Մեր մասին

«Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամն անկախ, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը կառուցված է «մտքի արհեստանոցի» տրամաբանությամբ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում խթանել առաջադիմական գաղափարների ներդրումը` հետազոտությունների, քննարկումների, հրապարակումների և մեր փորձագետների մեկնաբանությունների միջոցով: «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոնը» քաղաքականության և տնտեսության մեջ որոշումներ կայացնող և փորձագիտական հանրույթի կարծիքի ընկալումը և հաշվառումը կարևորող անձանց հետաքրքրող առավել արդիական թեմաների շուրջ երկխոսություն ծավալելու հարթակ է:


Հիմնադրամը որպես կազմակերպություն բյուրեղացել է մեթոդաբանական շարժման հիման վրա, որին վերջին 20 տարիներին սատարել է մեր հիմնադրամի առաջնորդ Տ.Ս. Սարգսյանը, և որի հիմքում ընկած են, ի թիվս այլոց, Մոսկովյան մեթոդաբանական դպրոցի ներկայացուցիչ, ռուս փիլիսոփա և մեթոդաբան Գ.Պ. Շեդրովիցկու գաղափարները:

 

Մեր առաքելությունը. մեր հիմնադրամի առաքելությունն է գործնական որոշումներ ձևակերպելով արձագանքել այն գլոբալ մարտահրավերներին, որոնք ծառացած են Հայաստանի, Հայկական աշխարհի և ինտեգրացիոն այն միավորումների առջև, որոնց անդամակցում կամ որոնց հետ համագործակցում է Հայաստանը:

 

Գործունեությունը. մենք հետազոտություններ ենք անցկացնում առավել հրատապ թեմաներով, հրապարակում ենք զեկույցներ, կազմակերպում ենք աշխատանքային հանդիպումներ, սեմինարներ և խորհրդաժողովներ: Մեր գործունեության հիմնական ձևերից է որոշումներ կայացնող քաղաքական գործիչների ուշադրության հրավիրումն այն հիմնախնդիրներին, որոնք խոչընդոտում են հասարակական կյանքի հիմնական ոլորտների զարգացումը, ինչպես նաև` այնպիսի ծրագրերի առաջմղումը, որոնք կնպաստեն դրված նպատակների իրագործմանը: Մեր գործունեությունն ուղղված է ապագայի իմաստավորմանը, որոշումների կայացման համար հիմնական միտումների և նոր հնարավորությունների բացահայտմանը, ինչպես նաև` կոնկրետ թեմաներով առաջարկությունների մշակմանը:

 

Օրակարգը. մենք հետևում ենք օնթոլոգիական այն փոփոխություններին, որոնց հետ ստիպված է լինում առնվել յուրաքանչյուր ոք, ով ներազդում է հասարակական գործընթացների վրա: Վերլուծում ենք 21-րդ հարյուրամյակի մարտահրավերները և ձևավորում ենք քաղաքականության և տնտեսության ոլորտների արդիական օրակարգը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածների համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից իրականացված քննարկումների շրջանակում առանձնացվել են հետազոտությունների երեք հիմնական ուղղությունները` ինտեգրում, Հայկական աշխարհ և կրթություն: Դրանցից յուրաքանչյուրին առավել մանրամասնորեն կարելի է ծանոթանալ կայքի համապատասխան բաժիններում: